AM
16 Հունվար 2013 - 09:53 AMT

Ստյոպա Սաֆարյան. Ինտրիգները շարունակվում և խորանում են

Չկա մի ընտրություն, որին ընդառաջ իշխանությունները փորձած չլինեն հասարակությանը տարբեր մարդկանց շութերից ներշնչել, թե խաղն ավարտված է և ընտրությունների ելքը կանխորոշված է: Նման համոզմունքի է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ իշխանության մոտ էլ են վախեր առաջանում, նրանք շարունակ կրկնում են, որ ամեն բան ավարտված է, անիմաստ է: «Փորձ է արվում ստեղծել այլընտրանքի բացակայության պատրանք: Սակայն փորձը ցույց է տվել, որ շատ ընդդիմադիր թեկնածուներ, անգամ շատ թույլ քարոզարշավի դեպքում, կարողացել են հաղթանակ տանել: Այլ հարց է, որ չեն կարողացել վերցնել իշխանությունը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա նաև հայտնեց, որ այնուամենայնիվ, ինտրիգները շարունակվում և խորանում են: