AM
16 Հունվար 2013 - 15:53 AMT

Ձորը գլորված «Ուրալ»-ում գտնվողներից մեկը մահացել է, մյուսը՝ հիվանդանոցում է

Այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գևորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ա.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս գտնվում է Վայքի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: