ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախորդ տարի հյուրասիրությունների վրա ծախսել է 9.600.000 դրամ:
ՀՀ Ազգային ժողով, ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սփյուռքի և ՀՀ քաղաքաշինության նախարարություններ: Այս մարմիններից հյուրասիրությունների համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ամենաքիչ գումարը ծախսել են Ազգային ժողովն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ համապատասխանաբար 200.000 և 174.800 ՀՀ դրամ: Այս տվյալները հրապարակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:
Կենտրոնը հարցումներ է ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովին, ինչպես նաև ՀՀ բոլոր նախարարություններին և խնդրել էր տրամադրել տեղեկություններ նախագահի, ԱԺ նախագահի և նախարարների պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վերաբերյալ։
Ընդհանուր բոլոր տեսակի ներկայացուցչական ծախսերի համար հատկացված և ծախված գումարների համեմատությամբ, ամենաշատ գումարը հատկացվել է ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 225.940.000 ՀՀ դրամ և համապատասխանաբար ամենաշատն էլ ծախսվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից՝ 33.563.700 դրամ:
ՀՀ բնապահպանության, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները պատասխան գրություններով հայտնել են, որ այս գերատեսչությունները ղեկավարող նախարարների պաշտոնական հանդիպումների ընթացքում տրվող հյուրասիրությունների համար ծախսեր նախատեսված չեն:





