AM
18 Հունվար 2013 - 06:44 AMT

«Յունիգրաֆ իքս». Մեզ համար կենդանասերների բարձրացրած աղմուկը կարևոր չէ

«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը և նրա համախոհները նախօրեին դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` Քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման համար հայտարարվող մրցույթի պայմանների, մրցութային փաթեթների ուսումնասիրության առաջարկով, բացի այդ նրանք երեկ ասուլիս էին հրավիրել և անդրադարձել «Յունիգրաֆ իքս» ընկերության գործունեությանը: «Յունիգրաֆ իքս» ընկերությունն ի պատասխան այդ անդրադարձին տարածել է հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասված է.

««Յունիգրաֆ իքսը» ըմբռնումով է մոտենում իր ընդդիմախոսների քննադատություններին, քանի որ գիտենք դրանց իրական դրդապատճառները։ «Յունիգրաֆ իքսին» քննադատելն ուղղակի նրանց աշխատանքն է։ Այդ քննադատությունը նրանց եկամտի աղբյուրն է։ Ավելին, նրանք հատկապես նյարդայնացած են, որ թափառող կենդանիների խնդրի առումով իրավիճակը Երևանում, շնորհիվ «Յունիգրաֆ իքս» այսօր բավականին կայուն է։ Այս փաստը, բնականաբար, «կենդանասերներին» ձեռք չի տալիս, քանի որ եթե չկա խնդիր, չկա նաև նրանց ֆինանսավորումը։

Մեզ համար կարևոր է ոչ թե մի քանի «կենդանասերի» բարձրացրած աղմուկը, այլ երևանցիների անվտանգությունն ու նրանց գնահատականը մեր աշխատանքին»։