AM
18 Հունվար 2013 - 07:15 AMT

Սննդային թունավորման նոր դեպքեր են արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ից առ այսօր հանրապետության տարածքում բնակչության շրջանում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 5 տուժածով:

Դեպքերն արձանագրվել են Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի, կարմիր պղպեղի, շուշանի, ծիծակի օգտագործման հետևանքով:

Արձանագրվել է նաև ալկոհոլի չարաշահման 39 դեպք: