AM
18 Հունվար 2013 - 08:12 AMT

Նժդեհից ներողություն խնդրել ու խրատներ կարդալ պետք չի.Կարելի է պարզապես ժամանակին կանգ առնել

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել համացանցում տարածված մի քանի տեսանյութերի առնչությամբ, որոնցում ծաղրի է ենթարկվում «Գարեգին Նժդեհ» ֆիլմն ու հորդորել խելքի գալ:Անկեղծ ասած, ես նման մի հայտարարության սպասում էի: Բնական է:

Բայց այստեղ հարցը ոչ խելքի գալն է, ոչ հայրենասիրությունը, ոչ Նժդեհը: Հարցը չափի զգացողությունն է ու ժամանակին կանգ չառնելու մեր բնավորությունը:

Ձեռնպահ մնալով դերասանի ընտրության շուրջ քննարկումներին գնահատական տալուց (թեև ռեժիսոր կամ հոգեբան լինել պետք չէ, հասկանալու համար, որ մարդկանց ենթագիտակցության մեջ կերպարը տպավորվել է և ռեակցիան կանխատեսել կարելի էր), ասեմ, որ ֆիլմը դեռ չկա, այն ոչ ոք չի դիտել: Այն չեն դիտել ոչ այս հայտարարության հեղինակները , ոչ այդ տեսահոլովակները պատրաստողները, ոչ Ֆեյսբուքում բարոյախրատական հանրագիր գրողները, ոչ էլ դրանց հենգանական մեկնաբանություններ անողները:

Անիմաստ աղմուկ` ընդամենը մեկ կադրից:

Իսկ հիմա ամենազավեշտալին: Այդ կադրը մեմի վերածած խմբում (որը ես առաջին օրը հավանեցի ու որի թարմացումները հայտնվում էին իմ ֆեյսբուքյան էջի լրահոսում) հիմա էլ էթիկայի կանոններ են սահմանել ու տեսահոլովակները «գրաքննում են»:

Ավելի աբսուրդ չի լինում:

Պարզապես ուզում էի հարցնել, պարտադի՞ր է ամեն անգամ համը հանել:

Հ.Գ Այդ խմբի հրապարակումներին այլևս չեմ հետևում: