ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Մոսկվայի թիվ 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանին և Կիևի հայկական համայնքին կից հայկական դպրոցի ուսուցչուհի Կարինե Թումաղայանին:
Սփյուռքում հայ համայնքի գոյատևման գործում կարևորելով հայ մանուկներին մայրենի դասավանդող ուսուցչի դերը` ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ գերատեսչությունում հիմնվել են մեդալներ, որոնց արժանանում են Սփյուռքում ապրող և համայնքի կյանքում ավանդ ներդրած լավագույն անհատները: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Սփյուքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար սփյուռքահայ մանկավարժները Կարինե Թումաղայանը և Օֆելյա Առաքելյանը պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, որը նրանց հանձնեց Հրանուշ Հակոբյանը:





