AM
18 Հունվար 2013 - 11:22 AMT

Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածներն ու Մեղրիի լեռնանցքը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի Ճամբարակի հատվածը: Ձնահոսքի և բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան և Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածները: Առաջարկվում է երթևեկել Կապան-Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածով:

Դիլիջանի, Սևանի, Գավառի, Սիսիանի, Արագածի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: