ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մշտապես գործող հանրապետական օլիմպիական խորհրդի, 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմերը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցերը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԿԳՆ լրատվական բաժնից:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև 2012-2013 ուստարվա ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի կազմակերպման և անցկացման ընթացակարգը:





