AM
18 Հունվար 2013 - 12:31 AMT

269 համարի երթուղին առավոտից չի աշխատում. Պատասխանատուներն այս մասին իմանում են երեկոյան

Այսօր PanARMENIAN.Net-ը տեղեկություն է ստացել, որ առավոտից չեն աշխատում Երևան-Եղվարդ երթուղին սպասարկող 269 համարի միկրոավտոբուսները և վարորդները գործադուլ են անում: Եղվարդի քաղաքապետարանի ընդունարանի աշխատակիցները նախ ասացին, որ նման տեղեկություն չունեն, ապա խոստացան ճշտել:

Քաղաքապետարանի ընդունարանի աշխատակցուհիներից մեկը՝ Դանիելյան Հերմինեն, ճշտելուց հետո տեղեկացրեց, որ երթուղին նորմալ սպասարկվում է և որևէ խնդիր չի ծագել:

Կապի և տրանսպորտի նախարարությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին փոխանցեցին, սակայն, որ նախարարության «Թեժ գծին» ահազանգ ստացել են, դեռևս չեն պարզել՝ ինչու չեն աշխատում երթուղայինները, բայց խնդրով արդեն զբաղվում են: