Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանին նկատողություն է հայտարարվել, իսկ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Կիրակոսյանն ազատվել է աշխատանքից:
Արամ Խաչատրյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, իսկ Կարեն Կիրակոսյանի նկատմամբ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ցուցում է տվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին՝ քննարկել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռաֆայել Սերգեյի Միքայելյանին, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Հենրիկի Միրզոյանին, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Սմբատ Հենրիկի Հակոբյանին և անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Նորայր Գարիկի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերն ու արդյունքների մասին 5-օրյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին։Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:





