Հունվարի 17-ին՝ գիշերը ժամը 2.00-ի դրությամբ, Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածի 337կմ-340,6 կմ-ում 3,5կմ երկարությամբ և 2,5մ բարձրությամբ ձնահոսք է եղել։
Ամբողջ տեխնիկան մոբիլիզացված է եղել այդ հատվածը ձնից մաքրելու աշխատանքներին, որի արդյունքում հունվարի 18-ին՝ ժամը 17.00-ի դրությամբ, ճանապարհահատվածը բացվել է։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Տրանսպորտի և կապի նախարարությունից:





