ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհան¬նիս¬յանի արտահայտած մտքերին:
«Նախ, այսպես կոչված 15 կետերի վերաբերյալ: Այդ առթիվ մենք երկու անգամ պաշտոնական պատասխան ենք տվել պարոն Հովհաննիսյանին, բազմաթիվ անգամ էլ առանձին ոլորտային պատասխանատուներ հրապարակավ խոսել են առաջ քաշված կետերի անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնա-բանությունների մասին: Մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ բարեփո¬խումներ ակնկալող նախա¬ձեռ¬նությունները պետք է ունենան պոզիտիվ միտում և բացառեն առանձին երևույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրա¬կա¬նություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանակա¬նու¬թյունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական և իրավական գործընթացների օրինաչա¬փությունների բացահայտման հիմքում: Ինձ զարմացնում է այն փաստը, որ ժամանակը առաջ է գնում, ընտրական գործընթացներում մենք անընդ-հատ զարգացմանը միտված փոփոխություններ ենք կատարում և դրական արդյունքներ ենք արձանագրում, իսկ պարոն Հովհաննիսյանը շարունակում է թափահարել նույն հին փաստաթուղթը, որը հետևողականորեն չի վերանայվում անգամ ընթացող գործընթացների ֆոնի ներքո», – նշված է հայտարարության մեջ:





