AM
18 Հուլիս 2005 - 08:18 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Նեվեն Մադեյին (նստավայրը` Աթենք), վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը շնորհավորեց Խորվաթիայի դեսպանին եւ հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության մեջ: Բավարար գնահատելով հայ-խորվաթական քաղաքական հարաբերությունները, Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ դեռեւս շատ անելիքներ կան առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի խորացման ուղղությամբ: Այդ առումով, երկուստեք կարեւորվեց իրավապայմանագրային համապատասխան դաշտի ձեւավովումը, արտաքին գերատեսչությունների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների կազմակերպումը: Իր հերթին Նեվեն Մեդեյը նախարարին ներկայացրեց Խորվաթիա-ԵՄ ներկա հարաբերություններին, նախկին Հարավսլավիայի երկրների տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Այնուհետեւ Վ. Օսկանյանը դեսպանին ծանոթացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին: