Այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Նիստը հետաձգվեց քանի որ փաստաբանն առողջական խնդիրներ ուներ և չէր ներկայացել դատարան: Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս գործով Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ:





