AM
21 Հունվար 2013 - 08:47 AMT

Վարդան Սեդրակյանը հասկացել է, որ Սերժ Սարգսյանը կրկնում է իր քայլերը

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը հասկացել է, որ Սերժ Սարգսյանը սկսել է կրկնել իր քայլերը: Ըստ Սեդրակյանի՝ գործող նախագահն էլ է շնորհակալություն է հայտնում նախորդ նախագահներին, որ չեն առաջադրվել, ինչը ինքն էլ է արել: «Ցանկացած կրկնօրինակը միշտ բնօրինակի հակառակ պատկերն է տալիս»,- ասաց նա: Վարդան Սեդրակյանը ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ մարզեր չի գնալու, «ազգաբնակչությանը ձեռքով, գլխով, աչքով բարևելու մտադրություն չունի»: «Նախընտրում եմ բազկաթոռին նստած հետևել, թե մեր թեկնածուները ինչպես են գնում մարզեր: Իսկ ժողովուրդը թոշակների, աշխատվարձի բարձրացումներից հետո ինչպես է ողջունում Սերժ Սարգսյանին: Փուչիկներով գնալ պետք չի. դա նրանց մոտ լավ չի ստացվում»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:

Թեկնածուն տեղեկացրեց, որ մինչև փետրվարի 1-ը պասիվ քարոզարշավ կվարի,որ «մյուսները մի փոքր բարելավվեն իրենց դիրքերը»: