«Ժառանգություն» կուսացության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, այցելեց հացադուլ հայտարարած թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: «Ժառանգության» առաջնորդը Ղուկասյանին իր զորակցությունը հայտնեց և ասաց, որ նրա օրինակը պետք է վարակիչ լինի, քանի որ անկախ բողոքի ձևից՝ նա որոշել է պայքարել արդարության համար:
Անդրիաս Ղուկասյանն էլ իր հերթին, անդրադառնալով բողոքի իր ընտրած ճանապարհին, ասաց, որ հացադուլը պայքարի ամենաարդյունավետ ձևերից մեկն է և ինքը կարծում է, որ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն էլ է արդյունք ունեցել, թեև եղան մարդիկ, ովքեր թերահավատորեն վերաբերեցին այդ ամենին:
Հիշեցնենք, որ Անդրաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել այսօր: Նա պահաջնում է, որ գործող նախագահը դուրս գա ընտրապայքարից:





