AM
21 Հունվար 2013 - 15:44 AMT

ԱԳ նախարարն ընդունեց Ջոնս Հոպկինս համալսարանի դասախոսներին և ուսանողներին

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ջոնս Հոպկինսի համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի դասախոսներին և ուսանողներին:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները ու հիմնական ուղղությունները:

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձավ ներկաներին հետաքրքրող մի շարք տարածաշրջանային հարցերի: