AM
22 Հունվար 2013 - 13:44 AMT

Եթե բոլորը միասնաբար հանեն իրենց թեկնածությունը, ես կմիանամ

(?)Պարոն Ղուկուսյան, արդեն մեկ օր է, ինչ ոչինչ չեք կերել, ինչպե՞ս եք զգում Ձեզ, շտապօգնությունից այցելե՞լ են, Ձեր առողջական վիճակը ստուգե՞լ են:

(!)Ինձ նորմալ եմ զգում, ամեն բան կարգին է: Իսկ շտապօգնությունը չի այցելել ինձ:

(?)Իշխող կուսակցությունից արձագանքներ եղել են Ձեր հացադուլի վերաբերյալ: Առհասարարկ ովքե՞ր են այցելել Ձեզ և աջակցություն հայտնել:

(!)ՀՀԿ-ից արձագանքներ չեն եղել: Մարդիկ են մոտենում, նրանք հետաքրքրված են, մտահոգված: Քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ են ինձ այցելել, ինչպես նաև որոշ քաղաքական գործիչներ:

(?)Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր այցելել է Ձեզ, ավելի վաղ նա հայտարարեց, որ մի քանի օրով կմիանա և հացադուլ կանի Ձեզ հետ: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հայտարարությանը: Եվ, արդյո՞ք այլ արձաքանքներ եղել են:

(!)Այլ թեկնածուների արձագանքների մասին ոչինչ չգիտեմ: Պարույր Հայրիկյանը փորձառու քաղաքական գործիչ է: Իսկ հացադուլը պայքարի ձև է:

(?)Պարոն Ղուկասյան, նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ ինքը ևս պատրաստվում է հացադուլ անել: Նա հակառակ բանն է պահանջում և բոլոր թեկնածուներին առաջարկում է հանել թեկնածությունը, միայնակ թողնել գործող նախագահին: Ինչպե՞ս կարձագանքեք այս կոչին:

(!)Տրամաբանություն տեսնում եմ այդ հայտարարության մեջ: Եթե բոլորը միասնաբար հանեն իրենց թեկնածությունը, ես կմիանամ դրան:

(?)Եվ վերջում, ինչպիսի՞ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից և ի՞նչ քայլեր եք նախատեսում:

(!)Ելքը տեսնում եմ: Կարևորը տեսնելն է: Կամ ԿԸՀ-ն անվավեր կճանաչի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կամ բոլոր թեկնածուները կհանեն թեկնածությունը: Այս երկու տարբերակներն եմ հավանական համարում: