«Հրապարակ»-ը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Հայաստանում: Այս մասին տեղեկացրել է նրա մամուլի խոսնակը «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ Ծառուկյանը մեկնել է Խորվաթիա` գործերով: Իսկ ինչպե՞ս է պարոն Ծառուկյանը վերաբերվում Սամվել Բալասանյանի` Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությանը: «Ըմբռնումով»,- կարճ արձանագրել է մամուլի խոսնակը: Ի դեպ, թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես է գալու իր էլեկտորատին ուղղված ազատ, խղճի մտոք քվեարկության կոչով, համապատասխանո՞ւմ է լուրն իրականությանը: «Էլեկտորատի կողմնորոշման հետ կապված` այս պահին հրապարակային-պաշտոնական հայտարարություն չի նախատեսվում»,- ասել է Իվետա Տոնոյանը:





