AM
23 Հունվար 2013 - 05:58 AMT

«Հրապարակ». Տիգրան Ուրիխանյանի մոնտաժված լուսանկարը կհեռացվի համացանցից

Դատարանը մինչ վերջնական վճիռ կայացնելը բավարարել է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի պահանջը ու արգելել demotivator.am կայքի սեփականատեր Էդգար Բարսեղյանին հրապարակել և տարածել հայցվորին վերաբերող որևէ նյութ, և պարտադրել է համացանցից հանել հայցի առարկա հանդիսացող մոնտաժված լուսանկարները: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Նա պահանջում է իի պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձաձ փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի։ Այդ պահանջների հետ մեկտեղ խնդրվում է քննել նաև Demotivator.am և Blognews.am կայքերից և սոցցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը և պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը: Խոսքը վերջերս համացանցում հայտնված դեմոտիվատորի մասին է, որտեղ քննադատվել էր Տիգրան Ուրիխանյանին ամենաոճային գործիչ ճանաչելու փաստը: Այս գործով առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին: