AM
23 Հունվար 2013 - 09:06 AMT

Արտակ Շաքարյան. Թուրքիայի նախաձեռնությամբ Գերմանիայի ակտիվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում խնդրահարույց է

2013 թվականին հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություն կամ առաջխաղացում չի լինի, քանի որ դժբախտաբար կամ բարեբախտաբար, Հայաստանը Թուրքիայի օրակարգում չկա: Այս պահին Սիրիան և քրդական հարցն են առաջնահերթ:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանն ու հավելեց, որ մինչև 2015 թվականը միայն հարաբերությունների էսկալացիա է լինելու:

Հայերը խոսելու են Ցեղասպանության մասին, թուրքերը հակադարձելու են Ղարաբաղի խնդրով:

«Թուրքիան ամեն ինչ անում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ներգրավվելու համար, ընդ որում ավելի շատ աշխատում է ոչ թե համանախագահ երկրների, այլ Գերմանիայի հետ:

Իսկ սա խնդրահարույց կարող է լինել՝ հաշվի առնելով Գերմանիայի կշիռը Եվրամիությունում»,-ասաց Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով՝ ինչքան էլ Գերմանիան դեմ լինի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, չենք կարող ասել Ղարաբաղի հարցում Գերմանիայի շահերը ինչպես կդրսևորվեն: