AM
23 Հունվար 2013 - 17:19 AMT

Ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը

Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը եւ ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը: