AM
24 Հունվար 2013 - 12:51 AMT

Բանակի օրվա միջոցառումների ժամանակացույցը

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 25-28-ին նախատեսված միջոցառումների ժամանակացույցը:

Հունվարի 25-ին

Ժամը 15.00-ին ՀՀ ԶՈւ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:

Ժամը 17.00-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդես ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

Հունվարի 26-ին

Ժամը 11.00-ին ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ ԵՊՀ նիստերի դահլիճում, «Արիության դասի» անցկացում:

Ժամը 12.00-ին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, սպորտի և երիտասարդության նախարարությունների, ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2012թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն ԵՊՀ նիստերի դահլիճում:

Հունվարի 27-ին

Ժամը 11.00-ին ՀՀ ԶՈւ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված Սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Պատարագին մասնակցելու են նաև սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ: ՀՀ զինված ուժերին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում:

Հունվարի 28-ին

Ժամը 10.30-ին ՀՀ ՊՆ ղեկավարության, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի և ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրության արարողություն

Ժամը 16.00-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: