AM
25 Հունվար 2013 - 06:38 AMT

Լոռու մարզի դատարանում քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել

Հունվարի 24-ին, ժամը 20.22-ին տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Լոռու մարզի Վանաձորի դատարանի վարչական շենքում սպառնում է ինքնահրկիզվել: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանության աշխատակիցները կանխել են 1962 թ. ծնված Սերգեյ Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը և տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք: