AM
25 Հունվար 2013 - 06:42 AMT

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը10.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի, Սիսիանի, Սեւանի, Կոտայքի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: