ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսուհետ կարող է անարգել մուտք գործել Վրաստան: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց պատգամավորը և տեղեկացրեց, որ որոշման մասին իմացել է երեկ: Շիրակ Թորոսյանն ասաց, որ Վրաստանում ապրող իր ընկերները հարցում են ուղարկել Վրաստանի Ներքին գործերի նախարարություն և այնտեղից տեղեկացել են, որ երեկվա դրությամբ նրա մուտքն այդ երկիր արգելված չէ:
Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանին վրացական իշխանությունները 2009 թվականից արգելում էին մուտք գործել Վրաստան: Ըստ պատգամավորի՝ պաշտոնական բացատրություն այս որոշմաը այդպես էլ չի եղել, միան տեղեկացրել են, որ Թորոսյանը վտանգ է ներկայացնում Վրաստանի ազգային անվտանգության համար:





