AM
25 Հունվար 2013 - 14:15 AMT

Մհեր Սեդրակյանը և 83-ի գործով անցնող պատգամավորները չեն ներկայացել Էթիկայի հանձնաժողովի նիստին

Այսօր ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նիստում այդպես էլ չեն քննարկվել 83 պատգամավորների և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի գործերը: Հանձնաժողովի անդամները հավաքվել են, սակայն պատգամավորները, ում հարցերը քննարկվելու էին, չեն ներկայացել նիստին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Նիստին չներկայացան, ոչ Մհեր Սեդրակյանը, ոչ այդ պատգամավորները նոյեմբերի 21-ին նշանակված ԱԺ արտահերթ նիստին չէին գրանցվել: Նրանց հնարավորություն էր տրված այս շաբաթվա ընթացքում գալ և ներկայացնել իրենց տեսակետները և դիրքորոշումները քննարկվող հարցերի շուրջ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել էր պատասխանել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի հարցին և ասել. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Մյուս գործը նոյեմբերի 21-ին ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստին չներկայացած պատգամավորներին է վերաբերում: