AM
28 Հունվար 2013 - 08:50 AMT

Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, իսկ Սելիմի լեռնանցքը փակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Մարտունիում, Աշոցքում, Արթիկում, Գորիսում տեղում է թույլ ձյուն:

Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, սակայն այն երթևեկելի է: Ուժեղ ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է Սելիմի լեռնանցքը:

Գավառի, Սևանի, Դիլիջանի, Սիսիանի, Ապարանի, Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: