AM
28 Հունվար 2013 - 10:05 AMT

Գուրգեն Եղիազարյան. Զավեշտը այնտեղ է հասել, որ Սերժ Սարգսյանը սկսել է գովել իր հակառակորդներին

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը փետրվարի 18-ին ընտրության չի գնալու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ իր սահմանադրական իրավունքից չի օգտվելու, «որովհետև այս երկրում սահմանադրություն չի գործում»:

Գուրգեն Եղիազարյանի բնորոշմամբ՝ այս անգամ Սերժ Սարգսյանը հալալ- զուլալ դառնալու է նախագահ: «Զավեշտը այնտեղ է հասել, որ Սերժ Սարգսյանը սկսել է գովել իր հակառակորդներին: Այսօր նրանց խնդիրը դատարկ ընտրատեղամասներն են: Արդեն սկսել են ցուցակագրել: Պետական ծառայողներից պահանոջում են 10+1 մարդ: Պետք է բազմություն ցույց տալ, չեն կեղծում: Այդ հավաքագրումը դրա համար է, ոչ թե այն բանի՝ որ Րաֆֆուն հաղթեն: Րաֆֆին դեռ չմտած այս պայքարի մեջ արդեն պարտված էր»,- հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը