AM
28 Հունվար 2013 - 11:01 AMT

Աֆրիկյանները խմելու ջուր պարգևեցին Երևանին, այսօր այդ ջուրը ողողում է Աֆրիկյանների ակումբի շենքը

Աֆրիկյանները դարասկզբին խմելու ջուր պարգևեցին Երևանին, այսօր Աֆրիկյանների ակումբի շենքը քանդվում է խմելու ջրից: Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումն այսօր մի տեսանյութ է տարածել, որտեղ երևում է թե, ինչպես է ջուրը ողողում Աֆրիկյանների ակումբի շենքը: Տեսանյութի հեղինակները համոզված են, դա խմելու ջուր է:

Հավելենք, որ Երևան քաղաքի ջրմուղը կառուցվել է 1911 թ՝ Աֆրիկյանների ջանքերով ու ներդրումներով: