AM
29 Հունվար 2013 - 15:15 AMT

ԿԸՀ-ն բաց դռների օրեր է հայտարարում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ին` ժամը 13.00-ին և փետրվարի 4-ին` ժամը 14.00-ին, հայտարարում է բաց դռների օրեր քաղաքացիների համար: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Բաց դռների օր է հայտարարվում նաև փետրվարի 2-ին` ժամը 12.00-ին, կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ հավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունների համար, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրություններին: Միջոցառմանը կարող են մասնակցել նաև ԿԸՀ-ում չհավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունները: