AM
1 Փետրվար 2013 - 05:24 AMT

Ալեքսանդր Քանանյան. «Այլընտրանքային» թեկնածուները Սերժ Սարգսյանի քաղաքական հաճախորդներն են

Նորաստեղծ «Հայազն» կուսակցությունը չի ցանկանում որևէ մասնակցություն ունենալ գալիք նախագահական ընտրություններում: Կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Քանանյանը այս ընտրությունները որակեց որպես խեղկատակ, կեղծ բեմադրություն և հայտնեց, որ իրերնցից քվեարկության գնացողներն էլ բոլորին դեմ են քվեարկելու: «Իմ անձնական գնահատմամբ «այլընտրանքային» թեկնածուների մեծագույն մասը պարզապես գիտակցված կամ փաստացի կերպով Սերժ Սարգսյանի քաղաքական հաճախորդներն են, 2-րդ տեղը գրավողը շատ լավ գիտի, որ կոչված է ընդամենը օրիանավորելու` լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի հերթական պատուհասային կառավարումը հայոց պետության վրա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Քանանյանը:

«Հայազն»-ը չի բացառում, որ ընտրական գործընթացը կարող էր լավ միջոց լենել կուսակցության գաղափարներն ու տեսակետները հանրությանը հասցնելու և իրենց դիրքի հիմանվորվածությունն ապացուցելու հարցում: «Բայց մենք գիտակցում ենք, որ ներկա իրավիճակում Հայաստանում որևէ արդար և օրինավոր ընտրություն պարզապես հնարավոր չէ»,- ասաց նա: