Հանրապետության տարածքում այսօր սպասվում է փոփոխական ամպամածությամբ եղանակ, և գիշերը, և ցերեկը տեղումների հավանականությունը մեծ կլինի հատկապես հարավային կեսում, այլ շրջաններում հնարավոր են միայն կարճատև և թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանի նվազումը առայժմ զգալի չի լինի` 1-2 աստիճան: Առանձին վայրերում հնարավոր է քամի, տեղ-տեղ բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց և դժվարանցանելիություն:





