«Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին» խորագրով` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսաուղերձների շարքից ներկայացնում ենք չորրորդ տեսանյութը: Ներկայացվող տեսանյութում վագոն-տնակներում ապրող մի խումբ գյումրեցիներ իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են ՀՀ նախագահի թեկնածուներին և Հայաստանի հաջորդ նախագահին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով:





