AM
1 Փետրվար 2013 - 06:54 AMT

Գորիսի և Սիսիանի ավտոճանապարհներին մերկասառույց է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, փետրվարի 1-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության Թալինի և Մարալիկի տարածաշրջանում ձյուն է տեղում: Գորիսի և Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: