AM
1 Փետրվար 2013 - 09:46 AMT

Գյումրու քաղաքապետը դատապարտում է Հայրիկյանի դեմ մահափորձը և ակնկալում գործի շուտափույթ բացահայտում

Գյումրու քաղաքապետը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը և ակնկալում գործի շուտափույթ բացահայտում: Սամվել Բալասանյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցավով տեղեկացա նախագահի թեկանծու Պարույր Հայրիկյանի դեմ երեկ կատարված մահափորձի մասին: Որպես Գյումրու քաղաքապետ դատապարտում եմ կատարվածը և ակնկալում գործի շուտափույթ բացահայտում, կարծում եմ նաև որ անկախ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ունեցած շարժառիթներից, միևնույն է, այս դեպքը մեզ հայտնի արտաքին ուժեր փորձելու են օգտագործել մեր պետության դեմ՝ սևացնելով Հայաստանում ընթացող նախագահական ընտրությունների նորմալ ու բնականոն ընթացքը: Սա նշանակում է, որ կատարվածն ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյան անձի, այլ մեր պետության ու ինքնիշխանության դեմ: Իմ և գյումրեցիների անունից զորակցություն եմ հայտնում Պարույր Հայրիկյանի ընտանիքի անդամներին, ընկերներին և մաղթում վերջինիս արագ ապաքինում»: