Քիչ առաջ մարվել է Երևանի Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Ամենայն հավանականությամբ շարժիչում կարճ միացում է եղել, ինչի հետևանքով էլ հրդեհը բռնկվել է: Զոհեր չկան, վիրավորներ ևս», – PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց հրշեջներից մեկը:
«Ընթացքի ժամանակ չի սկսվել, եկա, կանգնեցի, նոր», – PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց մեքենայի վարորդը:





