ՀՀ կառավարության «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն նախատեսված է 2013 թվականին լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, մինչև 01.11.2008 թ. Գյումրիի հերթացուցակում հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրները: Սակայն Գյումրիում բնակարանային ապահովման այդ ծրագրից դուրս են մնացել տասնյակ այն անօթևան ընտանիքները, որոնք երկրաշարժի պատճառով կորցրել են սեփական տուն և ոչ թե բնակարաններ բազմաբնակարանային շենքերում:
Գյումրիում անլուծելի թվացող բնակարանային նման խնդրի առաջ կանգնած տասնյակ ընտանիքներից մեկն է քաղաքի կենտրոնական հատվածում, վաղուց տեղական իշխանությունների կողմից օտարված տարածքում գտնվող տնակներից մեկում բնակվող, հայոց բանակի երկու երիտասարդ սպաների մայր Ռուզաննա Մխիթարյանի ընտանիքը: «Շիրակ կենտրոնի» աշախատկիցներն այցելել են նրան:





