AM
9 Օգոստոս 2005 - 07:50 AMT

ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶ

2005 թվականի օգոստոսի 22-24-ին Ուրալի մայրաքաղաք կայցելի Հայաստանի Արարատի մարզի պատվիրակությունը` մարզպետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ: Հյուրերը կհանդիպեն Սվերդլովսկի մարզի կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն տարածաշրջանների համագործակցության հեռանկարները: Հայերը կայցելեն նաեւ Պերվոուրալսկ: Ինչպես տեղեկացնում է Պերվոուրալսկի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, նրանք կծանոթանան քաղաքի ենթակառուցվածքին, կայցելեն «Պերվուորալսկի նոր խողոկովակների գործարան» ԲԲԸ եւ «Եվրոպա-Ասիա սահման» հուշահամալիր, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: