AM
7 Փետրվար 2013 - 06:06 AMT

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: