AM
7 Փետրվար 2013 - 08:05 AMT

Փետրվարի 11-ից գործարկվելու են ևս 8 տեսախցիկ և 3 արագաչափ

Փետրվարի 11-ից գործարկվելու են ևս 8 տեսախցիկ և 3 արագաչափ: Տեսախցիկները տեղակայված կլինեն. Ավետիսյան փողոց – Սարալանջի նոր ճանապարհին Արմենակյան փողոց – Սարալանջի նոր ճանապարհին Զաքյան փողոց – Խորենացի փողոցում Լենինգրադյան փողոց – Սեբաստիա փողոցում Աբովյան փողոց-Սայաթ – Նովա փողոցում Տերյան փողոց – Սայաթ-Նովա փողոցում Տերյան փողոց – Կորյունի փողոցում Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց խաչմերուկներում: Արագաչափերը կտեղադրվեն. Երևան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 13.9 և 14.0 կմ հատվածում (Պտղունք գյուղի տարածք) երթևկության 2 ուղղությունների վրա, այստեղ թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Էջմիածնի Արարատյան փողոցում թույլատրելի առավելագույն արագությունը՝ 40 կմ/ժ է: