Այսօր Հայաստան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը : Այցի ընթացքում նախատեսվում են Դ.Ռուպելի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Դիմիտրի Ռուպելը մեկնում է Երեւանից սեպտեմբերի 6-ի երեկոյան: Սեպտեմբերի 6-ին Դ.Ռուպելի այցն ավարտվում է:





