AM
8 Փետրվար 2013 - 05:27 AMT

Այսօր հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ

Փետրվարի 8-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ արևային եղանակ: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ արագությամբ, լեռներում և լեռնանցքներում կդիտվի սաստիկ բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց և, անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն: