Արցախի լրատվական դաշտում շուտով նոր լրատվամիջոց է հայտնվելու: «Ազգային ռադիո և հեռուստատեսություն» ՍՊԸ-ն արդեն ստացել է համապատասխան լիցենզիա և նախնական տվյալների համաձայն 106.30 FM հաճախականությամբ եթեր կհեռարձակվի ամենաուշը 2013թ. մայիսին: Այս մասին գրում է Karabakh-open.info-ն:
Ընկերության տնօրեն Կիմ Գաբրիելյանը մեկնաբանել է, թե ինչու հենց ռադիո. «Հաշվի առնելով, որ Արցախում գործող ռադիոկայանների մեծամասնությունը ժամանցային են կամ սահմանափակ եթերաժամով, որոշեցինք լրացնել տեղեկատվական այդ բացը և ստեղծել մի ռադիոկայան, որը 24 ժամ կհեռարձակվի Ստեփանակերտում, հարակից շրջաններում և համացանցում»: Նախնական տվյալներով «Ազգային ռադիոն» ունենալու է 3 լրագրող, 1 խբագիր և հաղորդավարներ: «Մենք ոչ միայն աշխատող ենք ընտրելու, այլ նոր գաղափարներով ու մտածելակերպով մարդկանց», – ասել է Կիմ Գաբրիելյանն ու նշել, որ լրատվական թողարկումներից բացի կլինեն եթերում կլինեն ատարբեր հաղորդաշարեր, քննարկումներ և բանավեճեր` տնտեսական, սոցիալական, մշակութային, հասարակական և այլ թեմաներով: «Ռադիոն չի լինի որեւէ քաղաքական ուժի ազդեցության տակ: Կլինի նաև առողջ և հիմնավորված քննադատություն: Ռադիոն ինքանֆինասավորվելու է, և հիմնական եկամտի աղբյուրը լինելու է գովազդը: Չնայած այստեղ ռադիո գովազդի շուկան այնքան էլ զարգացած չէ, բայց մենք նախատեսում ենք գովազդային գործակալներ ունենալ ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում», -ասել է տնօերնը:
Ընկերության անվան մեջ նշվում է նաև հեռուստատեսություն. Կիմ Գաբրիելյանը մեկնաբանել է. «Սկզբնական շրջանում բավարարվելու ենք միայն ռադիոյով: Այսինքն` բացի ռադիոնյութերի եթեր հեռարձակելուց, ռադիոյի պաշտոնական կայում կտեղադրվեն նաև տեքստային նյութեր և տեսանյութեր: Երբ արդեն ռոդիոն սկսի աշխատել այնպես, ինչպես մենք նախատեսել ենք, ապա շատ մոտ ապագայում կստեղծվի նաև հեռուստատեսություն, որը, ըստ իս, պետք է Արցախին. ամեն դեպքում մեկ հեռուստատեսությունը քիչ է»:





