Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մտահոգված է հացադուլի պատճառով ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացմամբ: Այդ առթիվ ԿԸՀ-ն տարածել է հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասվում է.
«Մտահոգ լինելով Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:
Միաժամանակ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք»:
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից գտնվում է հացադուլի մեջ ու, չնայած առողջական վիճակի վատթարացմանը, չի պատրաստվում դադարեցնել այն:





