AM
8 Փետրվար 2013 - 07:11 AMT

Արարատի մարզում 5 մեքենա իրար են բախվել. 2 մարդ տուժել է

Փետրվարի 8-ին` ժամը 08.50-ին, ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը, պարզվել է, որ ճանապարհին մերկասառույցի պատճառով իրար են բախվել 5 մեքենա, արդյունքում 2 մարդ տուժել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: