AM
8 Փետրվար 2013 - 09:25 AMT

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները կվերապատրաստվեն ընտրությունների օրվան ընդառաջ

Որպես տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման ծրագրի մի մաս, Կենտրոնական ընտրական հանձնաժողը կանցկացնի ուսումնական դասըթաց հանձնաժողովների անդամների համար Չարենցի անվան դպրոցում (Ամիրյան փողոց 9, Կենտրոն վարչական շրջան, Երևան): Երկուշաբթի, փետրվարի 11-ին ժամը 11:00-ին կայանալիք ՏԸՀ ուսուցման դասընթացը բաց է լինելու լրատվամիջոցների, դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների համար: Միջոցառմանը կմասնակցեն նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) հետ համագործակցելով, 2013 թվականի կայանալիք նախագահական ընտրություններից առաջ կազմակերպում է համապետական ուսուցման ծրագիր` տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների համար: Ծրագիրը հասցեագրված է ՏԸՀ մոտ 16.000 անդամներին, ովքեր սպասարկելու են Հայաստանի 1.988 ընտրատեղամասերի ընտրողներին ընտրության օրը:

Մասնագիտական ընտրական վարչարարության ուսուցում, այդ թվում, ընտրողների գրանցման և ձայների հաշվառման կարգը, թանաքի ճիշտ օգտագործումը, ընտրողների ինքնության հաստատումը և քվեաթերթիկի վավերացումը, ինչպես նաև խոշորացնող ոսպնյակների օգտագործումը թույլ տեսողություն ունեցող ընտրողներին աջակցելու համար, սրանք դասընթացների թեմաների ցանկից են, որ լուսաբանվելու են ուսուցման ընթացքում: Սույն համապետական վերապատրաստման ծրագիրը աջակցվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից Եվրոպական Միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ որպես «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» 1.7 միլիոն Եվրո արժողությամբ ծրագրի մաս: Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հովանավորել է նախապատրաստական ծրագիրը ԿԸՀ –ի և ԱՅ ԷՖ Ի ԷՍ -ի կողմից ընտրված 44 ուսուցանողների համար, որոնք կանցկացնեն 649 դասընթաց, ընդգրկելով ՀՀ ամբողջ տարածքը: Երևանում Բրիտանական դեսպանատունը աջակցում է ընտրական վարչական հարցերին` թույլ տեսողություն ունեցողների համար խոշորոցույցներ տրամադրելով:

Վերապատրաստման դասընթացները ՏԸՀ անդամների համար սկսվել են հունվարի 28-ին և ավարտվելու են փետրվարի 15-ին: Ընտրական գործըթացներին մասնակցող անդամները ստանում են տեղեկատվական նյութեր, որոնց հղում է կատարվելու դասընթացի ընթացքում ինչպես նաև ընտրության օրը, ներառելով ՏԸՀ ուսումնական ձեռնարկը, մի շարք տեղեկատվական պաստառներ, որոնք ցուցադրված են լինելու ընտրատեղամասերում, նոր Ընտրական օրենսգիրքը և ԿԸՀ որոշումները.