AM
8 Փետրվար 2013 - 09:27 AMT

ՕԵԿ պատգամավոր. Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի ծրագրերը քարոզելու հրահանգ չի ստացել

Նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը և կուսակցության ներկայացուցիչները ազատ են հանդիպելու համակիրների հետ` նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայացնելու իրենց դիրքորոշումը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Նա նշեց, որ սա ստորագրած Կոալիցիոն հուշագրից բխող քայլ է: «Մենք անգամ ձևավորած շտաբ ունենք, որը զբաղվում է նախընտրական քարոզչությամբ»,- հայտնեց ՕԵԿ պատգամավորը:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ Արթուր Բաղդասարյանը որևէ մեկից որևէ հրահանգ չի ստացել քարոզելու գործող նախագահի նախընտրական ծրագրերը: