«Մարտի 1» ՀԿ-ն հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կրթության և գիտության նախարարության` «Հայոց պատմություն» բուհական դասագիրքը երաշխավորելու համար: Հայցով դատարանից պահանջվում է անվավեր ճանաչել դասագիրքը երաշխավորելու նախարար Արմեն Աշոտյանի որոշումը, քանի որ դասագրքում «մարտի 1-ի զոհերը ներկայացվում են որպես հանցագործներ»:
Հայցադիմումում նշված է, որ նախարարի հրամանով ոտնահարվում է մարտի 1-ի զոհերի արժանապատվությունը, խաթարվում է որակյալ կրթության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը, խախտվում է պետության կողմից մարդու արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող սահմանադրական պահանջն ու «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ նախարարությունը իր հիմնավորումները կտա դատարանում:
«Մարտի 1» ՀԿ-ն գլխավորում է 2008թ. մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը`Ալլա Հովհաննիսյանը:





